211652_close_icon
views-count32099 դիտում article-date 16:27 24-06-2023

Արտակարգ դեպք Երեւանում. հրշեջների ու պարեկների օպերատիվ գործողության շնորհիվ արդուկից առաջացած կրակի տարածումը կանխվեց՝ չվերածելով բնակարանը մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 24-ին, արտակագ դեպք է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մոլդովական փողոցի թիվ 50/3 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Երեւանի թիվ 9-րդ եւ 11-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ: Օպերատիվորեն ժամանել են նաեւ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երեւան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատարի պաշտոնակատար Վլադ Դերձյանի գլխավորությամբ:

Նույն վաշտի պարեկներ Սարգիս Դանիելյանը, Էդգար Սարիբեկյանն ու Էդվարդ Մկրտչյանը շենքը սահմանազատել են, որպեսզի հրշեջները սանդուղքի միջոցով կարողանան մուտք գործել բնակարան՝ հետախուզաղական աշխատանքներ կատարելու համար, թե ինչից է ծուխն առաջացել:

Հրշեջների օպերատիվ գործողությունների շնորհիվ տեղում պարզվել է, որ կրակն առաջացել է արդուկից, ու եթե բնակիչները ժամանակին չահազանգեին եւ հրշեջներն ու պարեկները օպերատիվ չժամանեին, գուցե կրակը տարածվեր:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Ժամանել են նաեւ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Ոստիկանությունն ու Պարեկային ծառայությունը պարզում են բնակարանի տիրոջ ինքնությունը:

Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+

Նմանատիպ նյութեր