211652_close_icon
views-count18109 դիտում article-date 12:59 02-05-2015

Արտակարգ դեպք Երևանում. հրշեջների օպերատիվ գործողության արդունքում Սարի Թաղում կրակի տարածումը կանխվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:20-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարի Թաղի 9-րդ նրբանցքի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են թիվ 3 և 8 հրշեջ փրկարարական ջոկատները՝ 1-ական մարտական հաշվարկով: Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Էրեբունու բաժնի, 1-03 շտապ օգնության, գազի ծառայության ներկայացուցիչները: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հրշեջները քիչ առաջ մարեցին նշված նրբանցքի 16 տան հարակից տարածքի ավտոտնակում առաջացած հրդեհը, որտեղ ամբողջովին այրվել է Վազ 2106 մակնիշի 1 ավտոմեքենա, իսկ 2 ավտոմեքենա էլ վնասվել են: Հրշեջների կատարած աշխատանքի արդունքում կրակի տարածումը կանխվել է: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ թեթև մարմնական այրվածք է ստացել 18-ամյա Շահեն Խաչատրյանը, ում կյանքին այս պահին վտանգ չի սպառնում: Թե ինչն է եղել կրակի առաջացման պատճառը, այս պահին դժվար է պարզել: Տեղում աշխատում է ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննիչը: Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 116+
116+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր