211652_close_icon
views-count997 դիտում article-date 22:51 22-06-2023

Փաշինյանի գլխավորությամբ ՔՊ նիստ է անցկացվել

Հունիսի 22-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեղեկանում ենք ՔՊ-ի ֆեյսբուքյան էջից։

«Նիստի մեկնարկին մասնակիցները 1 րոպե լռությամբ հարգել են ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պետական-քաղաքական գործիչ Վիգեն Խաչատրյանի հիշատակը։

Նիստի ընթացքում քննարկվել են Կուսակցության մարմինների ընտրության կարգի հետ կապված հարցեր»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր