211652_close_icon
views-count1753 դիտում article-date 09:43 22-06-2023

Պայքարը թեժանում է. ևս 1 ուժ հայտարարել է իր շտաբի պետի անունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես արդեն տեղեկացրել ենք, սեպտեմբերին սպասվող Երևանի ավագանու ընտրությունների հետ կապված՝ տարբեր քաղաքական ուժեր ոչ միայն ակտիվ նախընտրական քարոզարշավ են սկսել, թեպետ պաշտոնապես այն դեռ չի մեկնարկել, այլև ձևավորում են իրենց նախընտրական շտաբները: Օրեր առաջ նաև նշել էինք, որ ՔՊ շտաբի պետը լինելու է արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը:

Նախօրեին էլ հայտնի դարձավ, որ «Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական շտաբը ղեկավարելու է կուսակցության համահիմնադիր, քաղխորհրդի անդամ Մեսրոպ Առաքել յանը։ «Փաստ» թերթի տեղեկություններով, նման որոշման համար հիմք է հանդիսացել ոչ միայն այն հանգամանքը, որ նա կուսակցության համահիմնադիրներից մեկն է, կամ որ նա քաղաքական և կառավարման լուրջ փորձառություն ունի, այլև այն, որ Առաքելյանը նաև ընտրական փորձ ունի հատկապես ՔՊ-ի դեմ պայքարելու գործում:

Ի մասնավորի, նա համակարգել է նաև ՏԻՄ ընտրություններում կուսակցության նախընտրական շտաբները։ Ավելին, նախորդ երկու տարվա ավագանու ընտրությունների արդյունքում այս կուսակցությունը ներկայացված է 18 համայնքում, համատեղ կառավարում է իրականացնում Տաթևում և հաղթել է Ալավերդի, Նոյեմբերյան համայնքներում՝ ընդդիմադիր դարձնելով ՔՊ-ին»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր