Ուկրաինայի համար մինչև 2027-ը կապահովի 50 միլիարդ եվրոյի ֆինանսավորում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաղորդել է բարեփոխումների ուղղությամբ Կիևի առաջընթացի մասին և հավելել, որ տեսանելի ապագայում հնարավոր կլինի համաձայնություն ձեռք բերել Ուկրաինային ֆինանսական աջակցության նոր պլանի շուրջ։ Այս մասին ֆոն դեր Լայենը գրել է Թվիթերում:
«Նպատակը մոտ է: Մենք միասին կաշխատենք մինչև վերջ: Մենք ցանկանում ենք Ուկրաինայում բարեփոխումները համատեղել ԵՄ-ի ներդրումների հետ: Մեր կողմից առաջարկված նախաձեռնությունն Ուկրաինայի համար մինչև 2027 թվականը կապահովի մինչև 50 միլիարդ եվրոյի ֆինանսավորում», - նշել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

@EU_Commission presents an update on the progress made by Ukraine on reforms.
The goal is in sight. We'll work together to the finish line.
We want to match reforms with investments.
Our proposed Facility for Ukraine would ensure support until 2027 with up to €50 bn— Ursula von der Leyen (@vonderleyen) June 21, 2023