211652_close_icon

Շրջափակված Արցախում բուժաշխատողներից գերմարկադկային ջանքեր են պահանջվում. Արցախի ՄԻՊ

views-count1030 դիտում article-date 14:01 21-06-2023
Հունիսի 21-ին Հայաստանում և Արցախում նշվում է բուժաշխատողի մասնագիտական օրը, որն առիթ է շնորհավորելու և արժանին մատուցելու համակարգի բոլոր ներկայացուցիչներին այն կարևորագույն աշխատանքի համար, որ սպիտակ բանակի ներկայացուցիչներն իրականացնում են արհավիրքներով լի մեր ժամանակներում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

Նա նաեւ նշել է. «Պատերազմի ընթացքում, հաճախ վտանգելով սեփական կյանքը, հայ բուժաշխատողն ապացուցել է իր անբեկանելի նվիրվածությունը մարդկային կյանքեր փրկելու առաքելությանը։

Այսօր էլ շրջափակված Արցախում բուժաշխատողներից գերմարկադկային ջանքեր են պահանջվում առկա խիստ սահմանափակ հնարավորությունների պայմաններում բնակչությանը բուժօգնություն ցուցաբերելու համար։

Հարգանք և խոնարհում ձեր աշխատանքի առաջ, հարգելի՛ բուժաշխատողներ»։

Նմանատիպ նյութեր