211652_close_icon
views-count1682 դիտում article-date 10:01 22-12-2022

Շրջափակված Արցախում փորձում են փրկել գործարար միջավայրը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Չնայած Ադրբեջանի կողմից շրջափակման հետևանքով առաջացած բարդ տնտեսական իրավիճակին, Արցախի գործարար միջավայրում որոշ աշխուժություն է նկատվում։ Գաղտնիք չէ, որ այս բարդ օրերին գործարար միջավայրի ակտիվությունը խիստ կարևոր է շրջափակված Արցախի դիմադրողականությունը բարձրացնելու համար։

«Փաստ» թերթի հետ զրույցում gg ընկերության հիմնադիր Խաչատուր Գրիգորյանը, որն այս օրերին Արցախում է և այնտեղ բիզնես նախագծեր է իրականացնում, նշեց, որ Ստեփանակերտի պատվերների քանակն աճել է և հասել նախաշրջափակման շրջանի քանակին։

Նա շեշտեց նաև, որ Ստեփանակերտում իրենց գործընկերների միջնորդավճարն այս օրերի համար իջեցրել են մինչև 5 %՝ որպես սիմվոլիկ շնորհակալություն արցախցի գործընկերներին՝ ստեղծված իրավիճակում ցուցաբերած եռանդի համար»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր