211652_close_icon

ԳՇ պետն այցելել է կենտրոնական հավաքակայան

views-count1036 դիտում article-date 16:34 20-06-2023
Ամառային զորակոչին ընդառաջ՝ հունիսի 20-ին ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանությաննախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն այցելել է կենտրոնական հավաքակայան, անցկացրել շարային ստուգատես` տեղումդիտարկելով զորակոչի նախապատրաստական աշխատանքները։

Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի քարտուղարը:

«Է. Ասրյանին զեկուցվել են զորակոչիկների ընդունման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, բուժզննման և վիճակահանության անցկացման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ։

ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալը տվել է համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ՝ ամառային զորակոչը պատշաճ մակարդակով անցկացնելու համար»:

Նմանատիպ նյութեր