211652_close_icon

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է կենտրոնական հավաքակայան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count2663 դիտում article-date 15:38 17-12-2019
2019 թվականի ձմեռային զորակոչի մեկնարկի կապակցությամբ դեկտեմբերի 16-ին ՊՆ կենտրոնական հավաքակայան է այցելել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը: Զորակոչի գործընթացին ներգրավված պատասխանատուների ուղեկցությամբ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը ծանոթացել է ընթացիկ աշխատանքներին, եղել զորակոչիկների դիմավորման ու ընդունման կետում, բուժզննման, հանդերձավորման սենյակներում և վիճակահանության սրահում, դիտարկել հավաքակայանում զորակոչի կազմակերպման համար առկա պայմանները, զորակոչիկների բուժհետազոտության իրականացման կարգը: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը զրուցել է զինակոչիկների և նրանց ծնողների հետ, խաղաղ ծառայություն մաղթել զինված ուժերի շարքերը համալրող երիտասարդներին: Պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը տվել է համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ, հորդորել անել առավելագույնը` ձմեռային զորակոչը հավուր պատշաճի անցկացնելու նպատակով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր