1024 դիտում
09:45 20-06-2023
Իշխանությունները պատրաստվում են վերցնել Գյումրին. թեկնածու գտել են․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեր աղբյուները հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է զբաղվել Գյումրիով եւ ամբողջական իշխանություն վերցնել այնտեղ։ Հիշեցնենք, որ այս պահին գործում է կոալիցիա ՔՊ-ի եւ «Բալասանյան» դաշինքի միջեւ, ու իշխանությունը փաստացի «Քաղաքացիական պայմանագրի» ձեռքում չէ։
Մեզ փոխանցեցին, որ Գյումրիում ՔՊ-ի մարդը լինելու է Աննա Հակոբյանի ազգական, փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը, եւ կամաց-կամաց ամբողջ քաղաքային իշխանությունը փոխանցվելու է նրան. արտահերթ կամ հերթական ընտրություններով նա է դառնալու քաղաքապետ։ Մկրտչյանի հանդեպ տածած հատուկ վերաբերմունքի դրսեւորումներից մեկն այն է, որ Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ է մասնակցում այս երիտասարդի ընտանեկան միջոցառմանը, եւ այն լուսաբանվում է սոցցանցերում։
Ավելին՝ 28-ամյա երիտասարդի՝ քաղաքապետ դառնալու հարցը հեշտացնելու նպատակով կառավարությունը խոշոր ներդրումային ծրագիր է իրականացնելու, այդ նպատակով 12.06.2023թ.-ին վարչապետի N 635 Ա որոշմամբ ստեղծվել է Գյումրի համայնքի զարգացման ռազմավարության մշակման խումբ, որի անդամներրի թվում ընդգրկված է նաեւ Վահագն Մկրտչյանը: Փաշինյանի շրջապատից շատերը վստահ են, որ 2018թ.-ի հեղափոխությունից հետո Նիկոլի համար Գյումրին միստիկ ընկալումներ եւս ունի, իսկ հանարապետության երկրորդ քաղաքում բացարձակ իշխանություն հաստատելը նաեւ ներքաղաքական կարեւորագույն հարց է։
Մեզ փոխանցեցին, որ ստեղծված իրավիճակը խիստ անհանգստացնում ու դուր չի գալիս գործող դերակատարներին, որոնք դեռեւս չեն համարձակվում բացահայտ դժգոհություն արտահայտել, միաժամանակ երեւի հույս ունեն, որ գոնե մի բան էլ իրենք կստանան իշխանություններից»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
4513 դիտում
15:59 18-05-2017
Արարատ Զուրաբյանը խոսել է Ծառուկյանի հետ, նա առաջարկել է վերցնել մանդատը, որից հետո գտել է, որ պետք է վերցնի
3224 դիտում
11:00 24-06-2016
Ինչպես է Գյումրին պատրաստվում Հռոմի Պապի այցին
1661 դիտում
23:14 10-12-2019
«Գյումրին պատրաստվում է Ամանորին». Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել
Այս բաժնից
709 դիտում
08:00 02-05-2024
Ծխախոտի շուկայում խնդիրները շարունակվում են․ «Ժողովուրդ»
715 դիտում
07:38 02-05-2024
Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»
436 դիտում
07:22 02-05-2024
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»