Արարատ Զուրաբյանը խոսել է Ծառուկյանի հետ, նա առաջարկել է վերցնել մանդատը, որից հետո գտել է, որ պետք է վերցնի
Ճիշտն ասած ես գտնում էի, որ չարժե, շատ մարդիկ էին պնդում, որ պետք է գալ, որոշեցի գալ, կարծում եմ, որ մտադրություն ունենամ գնալու, ցանկացած պահի կարող եմ գնալ. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» դաշինքից պատգամավոր ընտրված ՀՀՇ վարչության անդամ Արարատ Զուրաբյանը:
Զուրաբյանը նշեց, որ ինքը որևէ պարտավորություն, պայմանավորվածություն չի ունեցել: «Հրաժարվելու որևէ պարտավորություն չունեմ, ես ինքս կարող եմ որոշել՝ թողնել մանդատը, թե վերցնել»,- նշեց Զուրաբյանը:
Արարատ Զուրաբյանը կրկնեց, որ խոսել է Ծառուկյանի հետ, նա էլ առաջարկել է վերցնել մանդատը, որից հետո գտել է, որ պետք է վերցնի:
Հիշեցնենք, որ Արարատ Զուրաբյանը ԱԺ ընտրություններից հետո ինքնաբացարկի դիմումը ԿԸՀ-ից հետ է վերցրել և ստացել ԱԺ պատգամավորի մանդատը: Արարատ Զուրաբյանից բացի ինքնաբացարկից հրաժարվել և մանդատ են վերցրել «Ծառուկյան» դաշինքից ընտրված ևս յոթ պատգամավոր: