211652_close_icon
views-count952 դիտում article-date 11:45 19-06-2023

Մոտ 10 օրից նոր տրոլեյբուսները կհայտնվեն փողոցներում, հաջորդ խմբաքանակը կուղարկվի 6 ամսվա ընթացքում

Նոր տրոյելբուսների մաքսազերծման աշխատանքներն սկսվում են, ավագանու նիստից հետո 7-10 օրվա ընթացքում դրանք կհայտնվեն Երեւանի փողոցներում: Այս մասին նշվել է այսօր՝ հունիսի 19-ին, Երեւանի քաղաքապետարանում հերթական գործակարգավարական նիստի ժամանակ:

Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց, թե տրոլեյբուսների երկրորդ խմբաքանակը մոտավորապես, երբ կգա Հայաստան, ինչին Տրանսպոևրտի վարչության պետի պաշտոնակատար վազգեն Հարությունյանը պատասխանեց, որ պայմանագրով 6 ամիս է նախատեսված մատակարարման ժամկետը:

Նշենք, որ տրոլեյբուսներն ունեն 12 մետր երկարություն, ցածրահատակ են և հարմարեցված նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց կարիքներին: Սրահում տեղադրված են տեսախցիկներ, առկա է անլար համացանց:

Նմանատիպ նյութեր