211652_close_icon

Հուլիսից կենսաթոշակի նախատեսվող բարձրացումը իրականացվելու է անկլավների հնարավոր հանձնման նախօրեին․ Կարեն Հեքիմյան

views-count4027 դիտում article-date 09:33 19-06-2023
Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Բերձորի, Սուսի և Աղավնոյի հանձնման նախօրեին՝ 2022թ օգոստոսին, ՀՀ իշխանությունները 3000 ՀՀ դրամով բարձրացրեցին կենսաթոշակները:

Դրանից հետո, 2022թ նոյեմբերի 4-ին հայտարարվեց, որ 2023թ հուլիսից կենսաթոշակները կբարձրանան 3 հազար 500 դրամով:

Զարմանալի «պատահականությամբ», 2023թ հուլիսից կենսաթոշակի նախատեսվող բարձրացումը իրականացվելու է անկլավների հնարավոր հանձնման նախօրեին:

Փաստորեն, կենսաթոշակների բարձրացումը կարելի է դիտարկել իբրև ՀՀ իշխանության քաղաքական ձախողումների սրբագրման համար բնակչության մի հատվածին տրամադրվող չնչին փոխհատուցում»:

Նմանատիպ նյութեր