211652_close_icon

2-րդ և 3-րդ նախագահները չեն փորձել սահմանափակել որևէ մեկիդ ակտիվությունը․ Արտակ Զաքարյան

views-count1033 դիտում article-date 22:46 17-06-2023
2-րդ և 3-րդ նախագահները ձեզ երբևէ չեն խոչընդոտել ու չեն փորձել սահմանափակել որևէ մեկիդ ակտիվությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

«Տարբեր անհատներ, սոցիալական տիրույթներում պարբերաբար գրում են «...քանի դեռ ընդդիմադիր դաշտում Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն են` Նիկոլը անընդհատ իշխանության է լինելու»: Այս իշխանահաճո թեզը շրջանառողները հիմնականում նրանք են, ովքեր հանդես են գալիս իբրև հականիկոլականներ:

Այ ձեր ցավը տանեմ, բա ո՞ւր եք, ինչո՞վ եք զբաղված, ինչո՞ւ չեք մեյդան գալիս ու ազնիվ նախաձեռնություններ անում: Ո՞ւր են ձեր լուծումները, առաջարկները, գաղափարները...

2-րդ և 3-րդ նախագահները ձեզ երբևէ չեն խոչընդոտել ու չեն փորձել սահմանափակել որևէ մեկիդ ակտիվությունը: Եթե կուզեք իմանալ, կարծում եմ՝ նույնիսկ ողջունելի կհամարեն ձեզանից յուրաքանչյուրի ընդդիմադիր գործունեությունը:

Ձեզ տեսնեմ տիկնայք և պարոնայք. ընդդիմությունը պառակտելու, անմիտ քննադատելու և նիկոլահաճո մտքեր տարածելու փոխարեն մտածեք, որ ծանր ժամանակներ են պետության և հայ ժողովրդի համար, և յուրաքանչյուրի ներդրած լուման կարևոր է:

Եթե կուզեք իմանալ, հասարակության մեծ մասը, ենթադրվում է, որ ուրախ կլինի նոր դեմքեր տեսնել: Այնպես, որ մի վատնեք ձեր ժամանակը, և եթե քաղաքականությամբ եք ցանկանում զբաղվել` զբաղվեք: Առանց այդ էլ նիկոլիզմի պետականաքանդ գործունեության և քաղաքական բռնաճնշումների պարագայում` հատկապես ծանր է ընդդիմության բեռը:

Հ.Գ. այս գրառման միակ իմաստն այն է, որ քանի դեռ ընդդիմադիր դաշտը ինքն իրեն չի բյուրեղացրել` նիկոլիզմը հնարավորություն է ունենալու քայքայել պետությունը: Չի´ կարելի մի ձեռքով ակնկալել «...ի՞նչ են մտածում նախկին նախագահները, ինչո՞ւ չեն հանդես գալիս նոր նախաձեռնությամբ», իսկ մյուս ձեռքով` փորձել ընդդիմության նկատմամբ հանրային անվստահություն տարածել»:

Նմանատիպ նյութեր