211652_close_icon
views-count3871 դիտում article-date 15:18 20-06-2019

Մի տարի է՝ պաշտոնավարում եք, ոչ մեկիդ երեխու հաշվին 10 միլիոնն ի՞նչ է, որ չկա․ Արարատ Միրզոյանը՝ նախարարներին. News.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այս դահլիճում չկա մարդ, որը կողմ է քվեարկել 2018-ի բյուջեի նախագծին, դեմ են քվեարկել եւ՛ ԲՀԿ-ն, եւ՛ «Լուսավոր Հայաստանը» եւ եւ՛ վարչապետը, եւ՛ ես: Այս մասին, այսօր ԱԺ-ում 2018թ-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ հավելելով, որ հիմա իրենք արդեն խոսում են այդ բյուջեի կատարման մասին, հայտնում է [url=https://news.am/arm/news/519467.html?fbclid=IwAR2EmYbDcL9VdIOTXMfyog4thcS1_Zx1GwXBozC6t3jhDiA8QCjEWl81eKk]News.am[/url]-ը։ Նրա խոսքով, արդեն ակնհայտ է, որ ընթացիկ տարվա բյուջեի եկամուտները գերակատարվելու են առնվազն 62 մլրդ դրամով, 51 հազար աշխատատեղ դուրս է բերվել ստվերից, հուլիսի 1-ից կբարձրանան զինծառայողների եւ սեպտեմբերի 1-ից ուսուցիչների աշխատավարձերը, 410 բնակարան սեփականության իրավունքով անհատույց տրամադրվել է զինծառայողներին եւ զոհված զինծառայողների ընտանիքներին։ Նա նաեւ թվարկեց մի շարք այլ ձեռքբերումներ, որոնք հրապարակվել են «100 փաստ Նոր Հայաստանի մասին» բրոշյուրում։ «Սա ի՞նչ է, եթե ոչ բյուջեի վատ նախագծի փայլուն գերակատարում»,-հայտարարեց Արարատ Միրզոյանը: Նա նշեց, որ խոսում են կադրային վատ քաղաքականության մասին, ասում են՝ վարչապետը լավն է, սակայն կադրային քաղաքականությունը լավը չէ. «Ես առաջարկում եմ, տիկնա՛յք եւ պարոնա՛յք, ավելի կոնկրետ ասել, թե չէ այսպես օդի մեջ շատ վատ կադրային քաղաքականության մասին խոսելը հնարավորություն չի տալիս շտկել այդ քաղաքականությունը»,- ասաց ԱԺ նախագահը եւ օրինակներ բերեց նախարարներին՝ Տիգրան Խաչատրյանին, Ատոմ Ջանջուղազյանին՝ նշելով, որ նրանք շատ պրոֆեսիոնալ են։ «Ձեր ասած հեղափոխականներին անդրադառնամ. Հակոբ Արշակյան, ոլորտի հետ կապ չունի, Արայիկ Հարությունյան, Արսեն Թորոսյան, էս պատահական մարդիկ ո՞նց եկան ոլորտները սկսեցին ղեկավարել»,-հեգնանքով ասաց Արարատ Միրզոյանը: «Ռուստամ Բադասյան, մարդը դեռ չի նշանակվել, արդեն ասում են կադրային վատ քաղաքականություն է: Դե կտեսնեք, որ Ռուստամ Բադասյանից լավ արդարադատության նախարար չի եղել: Վատ կադրային քաղաքականություն է, որ ոչ մեկը 250 անշարժ գույք չունի իր եւ իր հետ փոխկապակցված անձանց սեփականությունում՝ չկա: Մեկ տարի է՝ պաշտոնավարում եք, ոչ մեկիդ երեխու հաշվին 10 միլիոնն ի՞նչ է, որ չկա»,- դիմելով կառավարության ներկայացուցիչներին՝ ասաց Միրզոյանը։ Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր [url=https://news.am/arm/news/519467.html?fbclid=IwAR2EmYbDcL9VdIOTXMfyog4thcS1_Zx1GwXBozC6t3jhDiA8QCjEWl81eKk]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր