874 դիտում
19:54 16-06-2023
ՀՀ քննչական կոմիտեում քննարկվել են թվայնացման միջոցով հակակոռուպցիոն կառուցակարգերը զարգացնելու հնարավորությունները
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն ընդունել է Համաշխարհային բանկի մասնագիտական խմբին։ Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են թվայնացման միջոցով ՀՀ քննչական կոմիտեի գործառույթների արդյունավետության բարձրացման և հակակոռուպցիոն մեխանիզմների կատարելագործման հնարավորությունները, դրանց ուղղված համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարներն ու հնարավորությունները։
Արսեն Այվազյանը նշել է, որ ՀՀ քննչական կոմիտեն՝ որպես ՀՀ-ում նախաքննություն իրականացնող ամենամեծ մարմին, մեծապես կարևորում է նախաքննության ընթացքում թվային գործիքների ներդրման գործընթացը և շնորհակալություն է հայտնել Համաշխարհային բանկին այս ոլորտում ցուցաբերած աջակցության համար:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալը ՀԲ մասնագետներին մանրամասն ներկայացրել է նախաքննության թվայնացման, քրեական վարույթներով առավել արդյունավետ քննությունների համար նոր տեխնոլոգիաների ներդրմանն ուղղված՝ օրենսդրական բարեփոխումները և Համաշխարհային բանկի աջակցությամբ մինչ այժմ դրանց կենսագործման ուղղությամբ կատարված աշխատանքները։
ՀԲ մասնագիտական խմբի անդամները նշել են, որ Համաշխարհային բանկը պատրաստ է շարունակելու համագործակցությունը դատաիրավական ոլորտի բարեփոխումների շրջանակներում՝ նպաստելով կառավարման տարբեր ոլորտներում թվային տեխնոլոգիաների զարգացման միջոցով հանրային ծառայությունների մատուցման որակի բարձրացմանը և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր
1698 դիտում
20:01 05-12-2019
Քննարկվել են Հայաստանի և Հարավաֆրիկյան Հանրապետության տնտեսական կապերը զարգացնելու հնարավորությունները
988 դիտում
19:31 24-10-2024
Քննարկվել են Հայաստանում ֆրանկոֆոնիան զարգացնելու տարաբնույթ ծրագրերի իրականացման հնարավորությունները
Այս բաժնից
1303 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
871 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար