211652_close_icon
views-count604 դիտում article-date 15:03 16-06-2023

Լաչինի միջանցքում պետք է վերահսկողություն իրականացնի բացառապես ռուսական խաղաղապահ զորախումբը. ՔՊ խմբակցության քարտուղար

Հայկական կողմը խոսել է և ուղիղ կապի մեջ է Ռուսաստանի Դաշնության  գործընկերների հետ՝ նաև Հակարիի կամրջին տեղի ունեցած ադրբեջանական վերջին սադրանքի առիթով: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը խորհրդարանական ճեպազրույցում:

Նա տեղեկացրեց, որ Հակարիի կամրջին ադրբեջանական կողմի առաջխաղացման փորձի կանխումից հետո նոր իրավիճակ, ըստ էության, չկա:

«Մեր արտաքին գերատեսչության գործընկերները մշտական կապի մեջ են Ռուսաստանի մեր գործընկերների հետ, մենք ոչ մեկ անգամ ենք արձանագրել, որ Լաչինի միջանցքում կա խնդիր, այնտեղ ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտին է: Այն, ինչ տեղի է ունեցել, խնդիր է, որի շուրջ մենք խոսել ենք և ուղիղ կապի մեջ ենք մեր գործընկերների հետ»,-ասաց Հովհաննիսյանը: 

Նա հավելեց, որ Լաչինի միջանցքում՝ ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում առաջացած խնդիրների վերաբերյալ գնահատականները ոչ մեկ անգամ են հնչեցրել: «Եվս մեկ անգամ արձանագրում ենք, որ Լաչինի միջանցքում պետք է վերահսկողություն իրականացնի բացառապես ռուսական խաղաղապահ զորախումբը։ Տեղի ունեցածը շատ մեծ ծավալի խնդիր է: Եվ, բնականաբար, մեր ռուս գործընկերների հետ խոսակցություն տեղի ունենում է: Թե ինչ կոնտեքստում և ինչ արդյունքներով, կխոսի ԱԳՆ-ն»,- նշեց պատգամավորը:

Նմանատիպ նյութեր