slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Ռուսական խաղաղապահ զորախումբը չի կարող Արցախի և Ադրբեջանի շփման գծի ողջ երկայնքով անվտանգություն ապահովել․ «Հայաստանի Հանրապետություն»
211652_close_icon

Ռուսական խաղաղապահ զորախումբը չի կարող Արցախի և Ադրբեջանի շփման գծի ողջ երկայնքով անվտանգություն ապահովել․ «Հայաստանի Հանրապետություն»

views-count2161 դիտում article-date 11:41 12-11-2022
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Բաքվի առաջնորդն իր հիմնավոր վախերից դրդված ցանկանում է, որ Արցախի Հանրապետության պաշտպանական ուժերը լուծարվեն: Նախ պետք է արձանագրել, որ պաշտպանության բանակի առկայությունն առաջին հերթին Ադրբեջանն է իմաստավորում՝ իր ցեղասպան քաղաքականությամբ: Մյուս կողմից՝ այսօր անիմաստ է խոսել Արցախի ժողովրդի անվտանգության ապահովվածության մասին:

Բաքվի վարած նենգ քաղաքականության պայմաններում Արցախում տեղակայված 2000-անոց ռուսական խաղաղապահ զորախումբը չի կարող Արցախի եւ Ադրբեջանի շփման գծի ողջ երկայնքով անվտանգություն ապահովել, հետեւաբար` այնտեղ արցախյան պաշտպանական ուժերի առկայությունը պարտադիր պայման է՝ թելադրված Արցախի Հանրապետության քաղաքացիների անվտանգության պահպանման տարրական պայմաններով:

Սահմանին տիրող լարված իրավիճակը լիցքաթափելու վերաբերյալ Հայաստանի վարչապետը Սոչիում առաջարկել էր շփման գծում ստեղծել ապառազմականացված գոտի, ինչի հետ չէր համաձայնել Ադրբեջանի առաջնորդը` դրանով իսկ փաստելով, որ ոչ թե խնդրի լուծման փոխզիջումային տարբերակին է հակված, այլ միակողմանի պարտադրանքին, ինչը բանակցային դասական տրամաբանությանը դեմ է եւ ուղիղ ճանապարհ է դեպի փակուղի՝ իր բոլոր աղետալի հետեւանքներով»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր