Իսպանիան Ուկրաինային կփոխանցի դաշտային հոսպիտալ եւ զրահագնացներ
Իսպանիայի կառավարությունն Ուկրաինային կտրամադրի դաշտային հոսպիտալ, ինչպես նաեւ 20 զրահագնաց։ Այս մասին հինգշաբթի հայտարարել է թագավորության պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլեսը։
Ինչպես տեղեկացրել է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, զրահագնացները սկզբում կհասնեն Լեհաստան հունիսի 19-ին եւ կավելացվեն արդեն տեղ հասած 40 [մեքենաներին], ինչպես նաեւ 4 Leopard 2A4 [տանկերին], որոնք նորոգվում էին»։
Ռոբլեսը նաեւ հայտարարել է, որ Կիեւին կհանձնվի դաշտային հոսպիտալ։ «Դրա առաքումից առաջ նախատեսվում է ուկրաինացի զինծառայողների ուսուցում Իսպանիայում»,- նշել են պաշտպանության նախարարությունում։
Ուկրաինական հակամարտության սկզբից Իսպանիայի կառավարությունը Կիեւին ցուցաբերել է ռազմական օգնություն՝ տրամադրելով տարբեր զինատեսակներ։ Բացի այդ, Մադրիդը արդեն Կիեւին է հանձնել վեց Leopard տանկ։