211652_close_icon

ԱԺ փոխնախագահը օտարերկրյա գործարարների հետ քննարկել է Հայաստանում նոր հյուրանոցային համալիրների, բնակելի թաղամասերի կառուցման հնարավորությունները

views-count820 դիտում article-date 11:59 16-06-2023
Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանն ընդունել է  հյուրանոցային և ավիացիայի ոլորտների օտարերկրյա խոշոր գործարարների՝ Sunrise Resorts and Cruises, SkyMax Holidays-ի հիմնադիր և նախագահ Հոսամ Էլ Շաերին, Skymax Holidays-ի գլխավոր տնօրեն Ամր Ազաբին եւ ISR Air ավիաընկերության տնօրեն Յոսի Յոսեֆին։ Հայտնում է Հակոբ Արշակյանը Ֆեյսբուքի իր էջում։

Հանդիպման ժամանակ քննարկվել է Հայաստանում նոր հյուրանոցային համալիրների, բնակելի թաղամասերի եւ դրանց կից ենթակառուցվածքների կառուցման հնարավորությունները։ Այս համատեքստում հաշվի է առնվել Հայաստան այցելող զբոսաշրջիկների ու Հայաստան տեղափոխվող օտարերկրացիների ավելացող հոսքը։

Հյուրերը նշել են, որ Հայաստանում ներդրումներ կատարելու հարցում մեծ է Հայաստանի տնտեսական գրավչությունը։

Հանդիպմանը ներկա են եղել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը եւ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նմանատիպ նյութեր