211652_close_icon

Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել․ ՌԴ ՊՆ

views-count769 դիտում article-date 23:14 15-06-2023
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։

Վերջին մեկ օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։

Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։

Ռուս խաղաղապահները Ստեփանակերտ են հասցրել 303,2 տոննա մարդասիրական օգնություն»,-ասվում է հաղորդագրության մեջ։

 

Նմանատիպ նյութեր