211652_close_icon
views-count748 դիտում article-date 22:58 14-06-2023

Հաջորդ տարի Բուդապեշտում հայկական համաժողով կանցկացվի

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ընդունել է Հունգարիայի հայկական համայնքի պատվիրակությանը, որը գլխավորում էր Հունգարիայի խորհրդարանում հայ համայնքի խոսնակ, պատգամավոր Նիկողոս Ակոպյանը: Այս մասին տեղեկանում ենք Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։

Գլխավոր հանձնակատարը հանդիպման ընթացքում ներկայացվել է գրասենյակի գործունեությունը և ծրագրերը: Ընդգծվել է համայնքի հետ համագործակցությունն ընդլայնելու և խորացնելու կարևրությունը: Նիկողոս Հակոբյանը ներկայացրել է Հունգարիայի հայ համայնքի ներկայիս վիճակը:

Նա նշել է, որ 2024 թվականին Բուդապեշտում պլանավորում են կազմակերպել հայկական համաժողով, որի շուրջ պատրասակամություն կա աշխատելու գրասենյակի հետ:

 

Նմանատիպ նյութեր