211652_close_icon

ՄՊՀ և ԵՊՀ ռեկտորները համագործակցության համաձայնագիր են ստորագրել

views-count916 դիտում article-date 20:46 13-06-2023
Երեւանի պետական համալսարանի եւ Մոսկվայի պետական համալսարանի միջեւ հունիսի 13-ին ստորագրվել է համագործակցության համաձայնագիր:

Փաստաթուղթը ստորագրել են ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը եւ Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչին, ով ռուսական պատվիրակության կազմում մասնակցել է «Գիտության, կրթության եւ արտադրության ինտեգրումը՝ տնտեսության արդիականացման շարժիչ ուժը» խորագրով հայ-ռուսական գիտակրթական համաժողովին:

Սադովնիչին լրագրողների հետ զրույցում ասել է, որ համաձայնագիրը վերաբերում է եւ՛ ուսանողների փոխանակմանը, եւ՛ համատեղ ստաժավորմանը, եւ՛ որակավորման բարձրացմանը: «Համաձայնագիրը վերաբերում է այն ամենին, ինչ կա գիտական համագործակցության բլոկում»,-պարզաբանել է նա։ 

Նմանատիպ նյութեր