1156 դիտում
17:56 13-06-2023
Գլխավոր դատախազը ներկայացրել է Կոտայքի մարզի նորանշանակ դատախազին
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հունիսի 13-ին Կոտայքի մարզի դատախազությունում անցկացրել է խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացրել է մարզի նորանշանակ դատախազ Սևակ Պողոսյանին: Հայտնում է ՀՀ դատախուզությունը։
Խորհրդակցությանը մասնակցել են Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, իրավապահ կառույցների մարզային ղեկավարները, Կոտայքի մարզի դատախազության դատախազները:
Գլխավոր դատախազը շնորհավորել է Սևակ Պողոսյանին՝ մարզի դատախազի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, բարձր գնահատել նրա մասնագիտական և մարդկային հատկանիշները և հույս հայտնել, որ իրավապահ կառույցների մարզային ղեկավարների հետ համատեղ աշխատանքը կլինի անխոչընդոտ և արդյունավետ:
Անդրադառնալով մարզային իրավապահ կառույցների հետ համագործակցությանը՝ Աննա Վարդապետյանը վերահաստատել է իր մոտեցումը, որ համատեղ աշխատանքը պետք է լինի գործընկերային՝ ուղղված քրեական վարույթների քննության արդյունավետության ապահովմանը:
Մարզի նորանշանակ դատախազ Սևակ Պողոսյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազին վստահության համար և ընդգծել իրավապահ գործընկեր կառույցների հետ հանցավորության դեմ համատեղ պայքարի անհրաժեշտությունն ու կարևորությունը:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել մի շարք հարցերի: Գլխավոր դատախազի կողմից մարզի դատախազին տրվել են հանձնարարականներ, սահմանվել՝ դրանց կատարման ժամկետներ:

Նմանատիպ նյութեր
2898 դիտում
13:23 10-01-2017
ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է Տավուշի մարզի նորանշանակ դատախազին
3226 դիտում
14:30 24-03-2017
ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է նորանշանակ զինվորական դատախազին
4660 դիտում
08:25 17-01-2015
ՀՀ գլխավոր դատախազը դիմել է ՌԴ գլխավոր դատախազին. ՀԺ
Այս բաժնից
784 դիտում
20:21 30-01-2025
Նարեկ Մկրտչյանը զրույց է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի հետ
790 դիտում
20:09 30-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
931 դիտում
19:56 30-01-2025
Fastex-ը մասնակցել է խաղային ոլորտի տարվա կարևորագույն միջոցառմանը՝ ICE Barcelona-ին