4660 դիտում
08:25 17-01-2015
ՀՀ գլխավոր դատախազը դիմել է ՌԴ գլխավոր դատախազին. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ ըստ տեղեկությունների, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը դիմել է ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային, որպեսզի Հայաստանի քննչական կոմիտեի քննիչներին հնարավորություն տրվի հարցաքննել Վալերի Պերմյակովին:
Երեկվա դրությամբ Հայաստանի քննչական մարմինների ներկայացուցիչները Պերմյակովին հարցաքննելու, նրան տեսնելու հնարավորություն չեն ունեցել: Նշենք, որ հունվարի 12-ի սպանդի գործի քննությունը վարում է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունը: Ձևավորվել է քննչական խումբ, որում ընդգրկվել են ՀԿԳ քննության գլխավոր վարչության և Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները: Քննչական խումբը ղեկավարում է ՀԿԳ գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ Գևորգ Աղաբաբյանը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2895 դիտում
13:23 10-01-2017
ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է Տավուշի մարզի նորանշանակ դատախազին
3226 դիտում
14:30 24-03-2017
ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է նորանշանակ զինվորական դատախազին
Այս բաժնից
991 դիտում
08:50 21-01-2025
Ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնում Հարավային Կովկասում լոգիստիկ նախագծերից. «Փաստ»