3166 դիտում
14:30 24-03-2017
ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է նորանշանակ զինվորական դատախազին
ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: ՀՀ գլխավոր դատախազը կոլեգիայի անդամներին է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի նորանշանակ տեղակալ, ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանին:
Արթուր Դավթյանը շնորհակալություն է հայտնել նախկին ՀՀ զինվորական դատախազ Արտավազդ Հարությունյանին՝ դատախազական համակարգում երկարամյա և արդյունավետ աշխատանքի համար:
Հաջողություններ մաղթելով նորանշանակ զինվորական դատախազ Վահե Հարությունյանին՝ Գլխավոր դատախազը բարձր է գնահատել նրա պրոֆեսիոնալիզմը և իրավապահ համակարգում երկարամյա աշխատանքային փորձը՝ վստահություն հայտնելով, որ դատախազական համակարգում նրա գործունեությունը ուղղված կլինի ՀՀ իրավական համակարգի ամրապնդմանը:
Արթուր Դավթյանը ևս մեկ անգամ շեշտել է զինված ուժերում հանցավորության կանխարգելման ուղղությամբ ակտիվ աշխատանքների անհրաժեշտությունը` ընդգծելով քրեածին պատճառներն ու պայմանները վերացնելու նկատմամբ հետևողականություն ցուցաբերելու կարևորությունը:
Գլխավոր դատախազը նշել է, որ բանակը ՀՀ անվտանգության երաշխավորն է, միաժամանակ ընդգծելով, որ այս ոլորտում դատախազական աշխատանքն առավել զգայուն և մանրակրկիտ պետք է լինի, քանի որ հայկական զիված ուժերում ծառայող զինվորն իր անսասան ոգու եւ անհաղթ բազկի ուժով փայլուն իրականացնում է հայրենիքի պաշտպանի իր առաքելությունը:
[b]Վահե Պետիկի Հարությունյան[/b]
Ծնվել է 1971թ.-ի հունիսի 28-ին Երևանում:
Մասնագիտական գործունեություն
2017թ. մարտի 23-ի ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինվորական դատախազ, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ
07.11.2016թ.-23.03.2017թթ ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ /արդարադատության առաջին դասի խորհրդական
04.07.2015-05.11.2016թթ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ
13.02.2015-04.07.2015թթ. ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 1-ին վարչության պետի տեղակալ, ինքը և 1-ին բաժնի պետ
31.12.2013-13.02.2015թթ. ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 1-ին /կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման/ վարչության 1-ին /պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման/ բաժնի պետ
28.12.2013-31.12.2013թթ. ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արմավիրի մարզի քննչական բաժնի Վաղարշապատի քննչական բաժանմունքի պետ
25.07.2012-05.09.2012թթ. Երևանի կայազորի զինվորական դատախազ
30.11.2007-25.07.2012թթ. Երևանի կայազորի զինվորական դատախազի տեղակալ
11.01.2007-30.11.2007թթ. ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության դատախազ
12.01.1999-11.01.2007թթ. Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատախազության ավագ քննիչ
11.07.1997-12.01.1999թթ. Մյասնիկյանի շրջանի դատախազության քննիչ
1994-1996թթ. Ծառայել է ՀՀ զինված ուժերում
Կրթություն
1989-1994թթ. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանող
Ամուսնացած է, ունի երեք որդի:
Նմանատիպ նյութեր
2832 դիտում
13:23 10-01-2017
ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է Տավուշի մարզի նորանշանակ դատախազին
1105 դիտում
17:56 13-06-2023
Գլխավոր դատախազը ներկայացրել է Կոտայքի մարզի նորանշանակ դատախազին
4597 դիտում
08:25 17-01-2015
ՀՀ գլխավոր դատախազը դիմել է ՌԴ գլխավոր դատախազին. ՀԺ
Այս բաժնից
901 դիտում
18:21 23-11-2024
Նիկոլի ինքնահարցազրույցները գնալով էլ ավելի անորակ են դառնում՝ մեր երկրի կշռին համապատասխան․ Աշոտյան
655 դիտում
18:00 23-11-2024
ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությունը նոր շունչ կտա ՀՀ-ԵՄ համագործակցությաը․ ՆԳ նախարար