211652_close_icon

Սիսիանում ջրամատակարարումը կդադարեցվի

views-count877 դիտում article-date 21:14 12-06-2023
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 13-ին ժամը 10:00-16:00 կդադարեցվի Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի՝ Շահումյան, Տեր-Ղազարյան, Ն.Ադոնցի, Իսրայելյան, Սիսականի, Ֆիզկուլտուրնիկների, Նար-Դոսի, Իսրայել Օրու, Չարենցի, Շիրվանզադեի, Շիրակի, Գ.Նժդեհի փողոցների,  Որոտան փողոցի բազմաբնակարան շենքերի   ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Նմանատիպ նյութեր