Նախարարի տեղակալը կարևորել է դեռահասների և երիտասարդների շրջանում թմրամիջոցների վնասների վերաբերյալ իրազեկման միջոցառումների ակտիվացումը
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն այսօր այցելել է ՀՀ ԱՆ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն»։ Տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Լենա Նանուշյանը կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանի ուղեկցությամբ շրջել է կենտրոնում, զրուցել կենտրոնի աշխատակիցների հետ։ Հատուկ կարևորել է ծխելը դադարեցնելու թեժ գծի աշխատանքը, ինչպես նաև` նիկոտինային կախվածության դեղորայքային բուժման ժամանակակից մեթոդների ներդրման անհրաժեշտությունը։
Լենա Նանուշյանը հանձնարարել է նաև ավելի ակտիվացնել դեռահասների և երիտասարդների շրջանում թմրամիջոցների վնասների վերաբերյալ իրազեկման միջոցառումները։
Այնուհետև տեղի է ունեցել հանդիպում-քննարկում կենտրոնի աշխատակիցների հետ, որի ընթացքում Լենա Նանուշյանը կենտրոնի բուժքույրերին է հանձնել Բուժքույրերի միջազգային օրվա առթիվ տրված պատվոգրերը: