211652_close_icon
views-count54453 դիտում article-date 17:21 12-06-2023

Խոշոր հրդեհ Կոտայքի մարզում․ կրակ է բռնկվել մոտ 6 հազար հակ անասնակերում․ կրակն ու ծուխը տեսանելի է մի քանի կիլոմետրից․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ հունիսի 12-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արամուս և Մայակովսկի գյուղերի միջնամասում կուտակված անասնակեր է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Աբովյանի թիվ 45 հրշեջ-փրկարարկան ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ձորաղբյուր գյուղ տանող ճանապարհին՝ մոտ 200 ք/մ տարածքի վրա կուտակված 6 հազար հակ անասնակերում։ 

Այս պահին հրշեջներն աշխատում են։

Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 157+
157+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր