211652_close_icon

Նոբելյան դափնեկիրները Խաղաղության հռչակագիր են ստորագրել

views-count985 դիտում article-date 10:07 11-06-2023
Հազարավոր մարդիկ մասնակցել են Վատիկանում կայացած համընդհանուր եղբայրությանը նվիրված համաշխարհային ժողովին, որը կրում էր «Not Alone» խորագիրը: Շաբաթ օրը՝ հունիսի 10-ին, Սուրբ Պետրոսի հրապարակում տեղի ունեցած միջոցառմանը մասնակցել են նաև 30 Նոբելյան մրցանակակիրներ, ովքեր ստորագրել են հռչակագիր՝ կոչ անելով խաղաղության և համերաշխության ողջ աշխարհում: Գրում է DW-ն։

«Թող դադարեն զինված հակամարտությունները։ Մենք ասում ենք՝ ոչ մի միջուկային զենք և ականներ։ Այլևս ոչ մի տեղահանումներ, էթնիկ զտումներ, բռնապետություններ, կոռուպցիա և ստրկություն»,- ասվում է փաստաթղթում։ Այն, ի թիվս այլոց, ստորագրել են նաև Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալեսան, Կոլումբիայի և Կոստա Ռիկայի նախկին նախագահներ Խուան Մանուել Սանտոսը և Օսկար Արիաս Սանչեսը։

Հրապարակում հավաքվածների համար հռչակագիրը ընթերցել է 2018 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Նադիա Մուրադը, որը մրցանակի էր արժանացել Իրաքում սեռական բռնության դեմ պայքարում իր ջանքերի համար: Նա կոչ է արել վերջ տալ սեռական բռնությանը և զինված հակամարտություններին։ «Այլևս ո՛չ պատերազմին»,- ասաց Մուրադը, «խաղաղությունը, արդարությունը, հավասարությունը կորոշեն մարդկության ճակատագիրը»:

Հանդիպմանը սպասվում էր նաև Ֆրանցիսկոս պապի ելույթը: Բայց քանի որ վիրահատությունից հետո նա դեռ գտնվում է Հռոմի Gemelli կլինիկայում, պոնտիֆիկոսի ուղերձը կարդացել է կարդինալ Մաուրո Գամբետին։ «Բռնությունից և պատերազմից բզկտված մեր աշխարհում փոքր փոփոխությունները բավարար չեն»,- ասված է Ֆրանցիսկոսի ողջույնի խոսքում:- «Միայն սրտերում ծնված և եղբայրության վրա հիմնված հոգևոր և սոցիալական մեծ կապը կարող է կրկին ակնյունքարային դարձնել սրբությունն ու մարդկային արժանապատվության անձեռնմխելիությունը»։

Նմանատիպ նյութեր