1075 դիտում
23:27 10-06-2023
«Ինքնաձիգը, կարելի է ասել, թափած է եղել, ճիշտ սպառազինություն չի եղել պատերազմում, այս է ամբողջ խնդիրը». Կարեն Հովհաննիսյանը՝ զենքի շուրջ բանավեճի մասին. Aravot.am
Aravot.am-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ Տիրան Խաչատրյանը «Երկիր Մեդիայի» եթերում խոսելով 44-օրյա պատերազմի ժամանակ զենքի խնդրի մասին, հայտարարեց, որ նախ Վրաստանի, Իրանի ցամաքային ճանապարհներին խնդիրներ են առաջացել ռազմամթերքի, զենքի տեղափոխման հետ կապված, օդային տարածքով արգելված է եղել այն բերել եւ հետո մարտական գործողությունների սկզբում զենքի կորուստները շատ են եղել, իսկ կորուստը չլրացնելը բերում է անկարողության. «Մենք մոտ 1 շաբաթ ընդհանրապես, այն դեպքում, երբ Ադրբեջանի համար այդ ժամանակ շատ ավելի մեծ ինտենսիվությամբ թե՛ ցամաքային, թե՛ օդային ճանապարհով իրականացվում էր ռազմական նշանակության ապրանքների բեռնափոխադրումները, մենք ընդհանրապես չունեինք այդ ժամանակահատվածում»:
Մինչդեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսներում ու ԱԺ ամբիոնից ասում էր, որ 44-օրյա պատերազմի ժամանակ զենքի պակաս չի եղել, վայ-զինվորականները զենքով լի պահեստները թողել ու փախել են:
Տիրան Խաչատրյանի խոսքով՝ «Չգիտեմ վաղը ինչ կասի, բայց զենք ասելով՝ եթե նկատի ունի հրաձգային զենք ավտոմատ, այո, կար պահեստներում, բայց այն միջոցները, որոնք հակառակորդին հեռավոր մատույցներում, նրա առաջխաղացման, ծավալման բնագծերում մինչեւ մարտի մեջ մտնելը անհրաժեշտ էին խոցելու համար, դրանց պակաս նույնիսկ մինչեւ մարտական գործողություները սկսվելն է եղել: Մենք չենք ունեցել այն մարտական զենքը այն չափաբաժնով, որ հստակ կարողանայինք ասել ամենալարվածության բարձր ինտենսիվություն ունեցող մարտերում կկարողանայինք դիմակայել: Պատճառները տարբեր են, նախ, համապատասխան մատակարարներ չունենալը, անհրաժեշտ ֆինանսական միջոցներ չունենալը»:
Նա նշեց, որ զենքի անհրաժեշտության մասին բազմաթիվ զեկույցներ են եղել վերջինը իր ներկայությամբ 2019-ին է եղել, Փաշինյանն ասել է՝ անպայման այդ հարցերը կլուծենք, բայց նրա գնահատմամբ՝ «որեւէ շոշափելի քայլ չի արվել, երբ պատերազմին մեկ տարի էր մնացել»:
Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում հարցին՝ մենք պատերազմի ժամանակ զենքի խնդիր ունեի՞նք, թե՞ չունեինք, ո՞վ է ճիշտ՝ ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը պատասխանեց, որ բոլոր հարցերի բանալին ճիշտ սպառազինությունն է. «Բանը չէր հասնի դրան, եթե մենք ճիշտ սպառազինություն ունենայինք, եթե մենք կարողանայինք ճիշտ գնահատել Ադրբեջանի ռազմական արսենալում գտնվող զենք-զինամթերքը եւ դրան ի հակադրություն՝ ունենայինք զենք-զինամթերք: Մենք խոսում ենք այն ռազմական պահեստների մասին, որոնք սահմանից քիչ հեռու են, բայց միեւնույն ժամանակ մոռանում ենք խորը թիկունքի մասին:
44-օրյա պատերազմի ժամանակ ԱԹՍ-ները շատ հանգիստ կարողացան հասնել խորը թիկունք, կարողացան խորը թիկունքում խոցել ենթակառուցվածքներ երկաթգիծ, ճանապարհ, կամուրջ եւ այլն, կարողացան խոցել ՀՕՊ համակարգեր: Այնտեղ էլ պահեստները հո չէի՞ն թողել գնացել:
Այսինքն, խնդիրը ոչ թե պահեստները թողել ու գնալն էր, այլ՝ ճիշտ սպառազինություն չունենալը: Ի զարմանս ինձ, սրա մասին չի խոսում եւ ոչ մեկը եւ ոչ մի կողմ: Միգուցե հավասարաչափ բոլորը պատասխանատվություն ունեն, դրա համար փորձում են այս հարցը շրջանցել: Եթե մենք ճիշտ սպառազինություն ունենայինք, մենք կկարողանայինք այլ իրավիճակում լինել»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Նմանատիպ նյութեր
1955 դիտում
21:26 28-11-2018
21-րդ դարը Հայաստանի ժամանակն է․ Հայաստանը ճիշտ ժամանակին ճիշտ տեղում է և ճիշտ մոդել ունի․ նախագահ Սարգսյան
Այս բաժնից
787 դիտում
15:23 26-11-2024
Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին