211652_close_icon
views-count1237 դիտում article-date 21:46 10-06-2023

Նիկոլ Փաշինյանը չունի որևէ շարժական կամ անշարժ գույք, թանկարժեք իրեր. նա հայտարարագիր է ներկայացրել

Նիկոլ Փաշինյանը, ըստ ներկայացված հայտարարագրի, չունի որևէ շարժական կամ անշարժ գույք, թանկարժեք իրեր։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրապարակել է վարչապետի 2022 թ.-ի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը։

Փաշինյանը ներկայացրել է միայն դրամական շարժ։ Բանկերից մեկում նա ունի 3 մլն 15 հազար դրամ ավանդ։ Վարչապետի եկամուտը կազմել է միայն նրա աշխատավարձը՝ 12,837,503 դրամ։
Տարբեր բանկային հաշիվների վրա Փաշինյանը տարեվերջին ունեցել է 114.7 դրամ, 27,701.8 դրամ, 3.84 ԱՄՆ դոլար և 154,562.5 դրամ։

Որպես կանխիկ գումար հայտարարագրել է 1800 դոլար, որը տարեվերջին նվազել է և դարձել 800 դոլար, և 790 հազար դրամ, որը տարեվերջին 10 հազար դրամով ավելացել է՝ կազմելով 800 հազար դրամ։

Փաշինյանը մասնակցություն ունի 1 առևտրային կազմակերպությունում՝ ի դեմս իր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի, որը «Մեր տպարանը» ՍՊԸ-ի 50 % բաժնեմասի սեփականատերն ու կազմակերպության տնօրենն է 2009 թ-ից ի վեր։

Նմանատիպ նյութեր