211652_close_icon
views-count895 դիտում article-date 13:18 10-06-2023

Սոմալիի մայրաքաղաքում հյուրանոցի վրա գրոհայինների հարձակման հետևանքով զոհվել է 9 մարդ

Առնվազն ինը մարդ է զոհվել Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում հյուրանոցներից մեկի վրա գրոհայինների հարձակման հետևանքով, հայտնում է Սոմալիի ազգային հեռուստատեսությունը (SNTV):

Ավելի վաղ տեղական Garowe ինտերնետային պորտալը, հղում անելով ոստիկանությանը, հայտնել էր, որ Al-Shabaab-ի գրոհայինները հարձակվել են Սոմալիի մայրաքաղաքում Pearl Beach հյուրանոցի վրա, որտեղ հաճախ են այցելում պաշտոնյաներն ու քաղաքական գործիչները։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ անվտանգության ուժերը հաջողությամբ վնասազերծել են զինյալներին:

«Անվտանգության ուժերը վերջ դրեցին Մոգադիշոյում գտնվող Pearl Beach հյուրանոցի պաշարմանը` վնասազերծելով հյուրանոցը գրոհած բոլոր յոթ ահաբեկիչներին։ Սարսափելի հարձակման հետևանքով զոհվել են վեց անմեղ քաղաքացիներ: Գործողության ընթացքում զոհվել են նաև անվտանգության երեք աշխատակիցներ: Անվտանգության ուժերը ապահով կերպով փրկել են 84 մարդու»,- հայտնում է հեռուստաալիքը՝ ոստիկանությանը հղումով։

Նմանատիպ նյութեր