211652_close_icon
views-count1795 դիտում article-date 11:07 12-03-2023

Ուկրաինական զինված ուժերը ամուր պահում են Բախմուտի արևմուտքը. վերջին 24 ժամում քաղաքում 53 բախում է տեղի ունեցել․ ISW

Ռուս զինվորականները և «Վագներ» ՊՄԿ-ի վարձկանները շարունակում են ցամաքային հարձակումները Բախմուտում և շրջակայքում (Դոնեցկի մարզ), սակայն շաբաթ օրը՝ մարտի 11-ին, որևէ ապացույց չկար, որ նրանք կարողացել են որևէ առաջընթաց գրանցել, գրում է պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի (ISW) վերլուծաբաններն իրենց ամենօրյա ամփոփագրում։ Հաղորդում է BBC-ն։

Բախմուտի համար մարտը շարունակվում է մի քանի ամիս, վերջին շաբաթներին ռուսները փորձում էին շրջապատել քաղաքը, սակայն ուկրաինական զորքերը շարունակում են համառ դիմադրություն ցույց տալ։

Զեկույցում մեջբերում են Ուկրաինայի զինված ուժերի արևելյան խմբի խոսնակ Սերգեյ Չերևատիի խոսքերը, ով շաբաթ օրը ասել է, որ այս շաբաթ Բախմուտի շրջանում մարտերն ավելի ինտենսիվ են եղել, քան նախորդը։ Նրա խոսքով՝ վերջին 24 ժամում քաղաքում 53 բախում է տեղի ունեցել։

Միացյալ Թագավորության պաշտպանության հետախուզության գործակալությունը նշել է նաև, որ վերջին 4 օրվա ընթացքում ռուս վարձկանները կարողացել են հսկողության տակ առնել արևելյան Բախմուտի մեծ մասը, մինչդեռ ուկրաինական զինված ուժերը ամուր պահում են քաղաքի արևմուտքը՝ Բախմուտկա գետով բաժանված:

Նմանատիպ նյութեր