211652_close_icon
views-count1510 դիտում article-date 16:17 07-06-2023

Ես չեմ աջակցում Լուկաշենկոյին. Արինա Սոբոլենկո

Աշխարհի երկրորդ ռակետ, բելառուսցի թենիսիստուհի Արինա Սոբոլենկոն «Ռոլան Գարոսում» ուկրաինացի Էլինա Սվիտոլինայի հետ խաղից հետո ասուլիսում պատասխանել է նաև քաղաքականությանը վերաբերող հարցերին, մասնավորապես՝ արդյոք ինքը պաշտպանում է Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին։ Հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

«Այո, համացանցում կան իմ և Լուկաշենկոյի լուսանկարները։ Մենք՝ թենիսիստներս, շատ ենք խաղացել Բելառուսի Ֆեդերացիայի գավաթում։ Նա գալիս էր մեր հանդիպումներին, դրանցից հետո նկարվում մեզ հետ։ Այդ ժամանակ ոչ մի վատ բան տեղի չի ունեցել ո՛չ Բելառուսում, ո՛չ Ուկրաինայում, ո՛չ Ռուսաստանում։

Ես բազմիցս ասել եմ, որ պատերազմի կողմնակից չեմ: Ես չեմ ուզում, որ իմ երկիրը ներքաշվի որևէ հակամարտության մեջ: Ես չեմ ուզում, որ սպորտը խառնենք քաղաքականության հետ, քանի որ ես պարզապես թենիսիստ եմ, 25-ամյա թենիսիստ: Իսկ եթե ուզենայի լինել քաղաքականության մեջ, ապա այստեղ չէի լինի։

Ինչ վերաբերում է Լուկաշենկոյին աջակցելուն, ապա ես ասել եմ, որ դեմ եմ պատերազմին, այսինքն՝ հիմա չեմ աջակցում Լուկաշենկոյին», - ասել է թենիսիստուհին մամուլի ասուլիսում։

Նշենք, որ Արինա Սոբոլենկոն 2:0 հաշվով հաղթել է Էլինա Սվիտոլինային և մտել «Ռոլան Գարոսի» կիսաեզրափակիչ փուլ:

Նմանատիպ նյութեր