781 դիտում
17:34 05-06-2023
ՀՀ նախագահն ու Իտալիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրողությունների վերաբերյալ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Ազգային տոնի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ ընդունել է Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Րիզոյին: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմը։
Ողջունելով հյուրին նախագահը շնորհավորել է տոնի առթիվ և հաջողություններ մաղթել Իտալիայի ժողովրդին և ղեկավարությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև համագործակցության հետագա զարգացման օրակարգային հարցեր: Անդրադարձ է կատարվել հայ-իտալական առևտրատնտեսական փոխգործակցության խթանման հնարավորություններին, ինչի կապակցությամբ երկուստեք դրական է գնահատվել երկու երկրների միջև ապրանքաշրջանառության, ինչպես նաև դեպի Իտալիա ուղիղ թռիչքների նշանակալի աճը:
Կարևորվել է հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման գործում հայ-իտալական համագործակցությունը, մասնավորապես՝ իտալական լավագույն փորձի կիրառումը դատաիրավական ոլորտի բարեփոխումներում:
Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրողությունների վերաբերյալ: Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման և հարավկովկասյան տարածաշրջանում կայուն ու հարատև խաղաղության հասնելու իր դիրքորոշմանը:

Նմանատիպ նյութեր
2095 դիտում
23:30 11-03-2021
ԱԳ նախարարի տեղակալն ու Դանիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ
808 դիտում
18:36 22-05-2023
Մհեր Գրիգորյանն ու Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ
Այս բաժնից
1528 դիտում
22:53 28-12-2024
«Գագոն քեզ ի՞նչ ա ասում»․ Գագիկ Ծառուկյանի և թոռնիկների ամանորյա տեսանյութը
835 դիտում
22:04 28-12-2024
Ստեփանակերտի քաղաքապետի արարքն ի վերջո որակվեց իբրև ինքնիրավչություն. փաստաբան