211652_close_icon

Հնդկաստանում հայտնել են երկաթուղային աղետի պատճառը

views-count1231 դիտում article-date 17:45 04-06-2023
Հնդկաստանի Օդիշա նահանգում երեք գնացքների բախման պատճառ է դարձել էլեկտրոնային արգելափակման համակարգի խափանումը, NDTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է երկրի երկաթուղիների նախարար Աշվինի Վայշնավը:  

«Խոսքը էլեկտրոնային արգելափակման մասին է։ Փոփոխությունը, որը տեղի է ունեցել էլեկտրոնային արգելափակման ժամանակ, դրա պատճառով էլ տեղի է ունեցել վթարը: Թե ով է դա արել և ինչպես է դա տեղի ունեցել, կպարզվի պատշաճ քննությունից հետո»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Հնդկաստանի Բալասոր քաղաքից ոչ հեռու ուրբաթ երեկոյան բախվել են 3 գնացք՝ 2 մարդատար և 1 բեռնատար: Վերջին տվյալներով՝ պատահարի հետևանքով զոհվել է 288 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 900-ը:

Նմանատիպ նյութեր