211652_close_icon
views-count877 դիտում article-date 16:19 03-06-2023

ՀՀ նախագահը ցավակցություն է հայտնել Հնդկաստանում տեղի ունեցած ողբերգական երկաթուղային վթարի կապակցությամբ

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցություն է հայտնել Հնդկաստանում գնացքների բախման հետևանքով տեղի ունեցած ողբերգական վթարի կապակցությամբ:

«Իմ խորին և անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Հնդկաստանի բարեկամ ժողովրդին և ղեկավարությանը Օդիշայում տեղի ունեցած սարսափելի երկաթուղային աղետի կապակցությամբ, որը հարյուրավոր անմեղ կյանքեր է խլել: Ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր տուժածներին»,-Թվիթերում գրել է նախագահը։

Հիշեցնենք՝ Հնդկաստանում գնացքի վթարի հետևանքով առնվազն 288 մարդ է զոհվել, վիրավորվել՝ մոտ 900-ը:

Գնացքները բախվել են ուրբաթ օրը՝ Բալասորե քաղաքի մոտ։ Երկաթուղային իշխանությունների թարմացված տվյալների համաձայն՝ Կալկաթայից Չենայ մեկնող մարդատար գնացքի 10-12 վագոն բեռնատար գնացքի հետ բախվելուց դուրս է եկել ռելսերից և ընկել հակառակ գծի վրա։ Որոշ ժամանակ անց դրանց մեջ մխրճվել է մեկ այլ մարդատար գնացք, ինչի հետևանքով մարդկանցով ևս երեք-չորս վագոն դուրս է եկել ռելսերից։

Նմանատիպ նյութեր