211652_close_icon
views-count751 դիտում article-date 10:20 04-06-2023

ԱՄՆ նախագահը ստորագրել է պարտքի առաստաղի մասին օրինագիծը

ԱՄՆ-ին վերջին պահին հաջողվեց կանխել երկրին սպառնացող դեֆոլտը։ Շաբաթ օրը՝ հունիսի 3-ին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է ազգային պարտքի առաստաղի մասին օրինագիծը, որը երկար քննարկումներից հետո նախկինում հաստատվել էր Կոնգրեսի կողմից։ Մինչ այդ Սպիտակ տան ղեկավարը դիմել է ժողովրդին և ընդգծել դեմոկրատների և հանրապետականների միջև համաձայնության կարևորությունը։ Նրա խոսքով՝ գրեթե վերջին պահին ձեռք բերված փոխզիջումը երկիրը փրկել է «տնտեսական կոլապսից»։

«Ոչինչ ավելի անպատասխանատու լինել չի կարող, ոչինչ չի կարող ունենալ նման աղետալի հետևանքներ»,- ասել է Բայդենը՝ ելույթ ունենալով Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում։ Նա նշել է, որ համաձայնության հասնելու խոչընդոտները «ավելի բարձր չէին կարող լինել»։ «Ոչ ոք չստացավ այն ամենը, ինչ ուզում էր, բայց ամերիկացիները ստացան այն, ինչ իրենց պետք էր», - ասել է Բայդենը՝ ընդգծելով կոնսենսուսի հասնելու դժվարությունը։

Ընդունված է, որ նախագահները Օվալաձեւ կաբինետում ելույթներ ունենան միայն երկրի համար ծայրահեղ վտանգի դեպքում կամ այլ կարևոր առիթներով։ Այն բանից հետո, երբ Բայդենը ստորագրեց օրինագիծը, Սպիտակ տունը շնորհակալություն հայտնեց Կոնգրեսի դեմոկրատ և հանրապետական ​​առաջնորդներին «գործակցության համար»:

Նմանատիպ նյութեր