211652_close_icon
views-count865 դիտում article-date 16:19 02-06-2023

Արևմուտքում սպառվում է զենքը, որը կարելի է փոխանցել Կիևին. Բրիտանիայի պաշտպանության նախարար

Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի մյուս դաշնակիցների մոտ սպառվում են  սպառազինությունների պաշարները, որ նրանք կարող են տրամադրել Կիևին: Հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսն այսօր The Washington Post թերթում հրապարակված հարցազրույցում։

«Մինչ շարունակվում է պատերազմը, դաշնակիցները շարունակում են ռազմական և ֆինանսական աջակցությունն Ուկրաինային և Կիևի վրա ճնշում չեն գործադրում՝ բանակցել Ռուսաստանի հետ կամ զիջումների գնալ»,- ասել է Ուոլեսը:

Բրիտանիայի պաշտպանության նախարարը հավելել է, որ արևմտյան գործընկերների մոտ սպառվում են պաշտպանական սարքավորումները, որոնք կարելի է տրամադրել Ուկրաինային: Հետևաբար, Ուկրաինայի դաշնակիցներն ստիպված են ավելի շատ զենք գնել Կիևի համար, քանի որ չեն կարող այն տրամադրել ազգային պաշարներից։

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Bloomberg-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ դաշինքի երկրներին անհրաժեշտ է ավելացնել զենքի արտադրությունը, քանի որ սպառազինության պաշարներն սպառվել են Կիևին մատակարարումների պատճառով:

Նմանատիպ նյութեր