Եվրահանձնաժողովը հրաժարվել է Կիևին փոխանցել վերջին՝ 600 մլն եվրոյի տրանշը
Եվրահանձնաժողովը Ուկրաինայի համար հաստատված մակրոֆինանսական օգնության ծրագրի շրջանակներում նախատեսված վերջին տրանշը չի փոխանցի կիևյան իշխանություններին։
Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, նշվել է, որ Կիևը չի կատարել մի շարք պահանջներ։
2015 թվականին հավանության էր արժանացել Ուկրաինային 1.8 մլրդ եվրոյի ծրագիրը։ Այն ավարտվում է 018 թվականի հունվարին։ Կիևը մինչև հիմա ստացել է 1.2 մլրդ եվրո։
Այդուհանդերձ, Բրյուսելում կոչ են արել Ուկրաինային շարունակել բարեփոխումները և չեն բացառել, որ վերջին տրանշը կարող է, այնուամենայնիվ, փոխանցվել։