877 դիտում
12:19 02-06-2023
Հունիսի 1-ից գործարկվել է «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» նոր համակարգը. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն հարկ վճարողներին տեղեկացնում է, որ 2023 թվականի հունիսի 1-ից սկսած գործարկվել է «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) նոր համակարգը։ Հայտնում է ՊԵԿ-ը։
Համակարգ հնարավոր է մուտք գործել ՀՀ ՊԵԿ Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի (file-online.taxservice.am) միջոցով։ Նոր համակարգով դուրս գրված հաշվարկային փաստաթղթերն իրական ժամանակում գրանցվելու են հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի համակարգում (տեղեկատվական շտեմարանում)։
Նախկին` «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր և գրքեր» (e-invoicing) համակարգը որոշակի ժամանակահատված շարունակելու է գործարկվել։ Միաժամանակ, հաշվարկային փաստաթղթերը կարող են դուրս գրվել ինչպես նախկին համակարգով, այնպես էլ նոր համակարգով։
Եթե նույն գործարքին վերաբերող հաշվարկային փաստաթուղթը դուրս գրվի և՛ նախկին, և՛ նոր համակարգով, ապա գործարքը կփաստաթղթավորվի կրկնակի, ուստի դրանից խուսափելու նպատակով առաջարկվում է գործարքը փաստաթղթավորել (այսինքն` հաշվարկային փաստաթուղթը դուրս գրել) կա՛մ նախկին համակարգով, կա՛մ նոր համակարգով:
Միաժամանակ Կոմիտեն տեղեկացնում է, որ նախկին համակարգի միջոցով հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման սահմանափակումների մասով լրացուցիչ կտեղեկացվի։

Նմանատիպ նյութեր
1162 դիտում
10:48 27-06-2024
ՊԵԿ-ում գործարկվել է ապրանքների հայտարարագրերի էլեկտրոնային ծանուցման համակարգը
1580 դիտում
18:36 07-05-2019
Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման համակարգի խնդիրը կարգավորվել է. ՊԵԿ
Այս բաժնից
502 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
649 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1120 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը