211652_close_icon
views-count529 դիտում article-date 10:47 02-06-2023

Կարևոր է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և երաշխիքների սահմանումը. Ելիսեյան պալատ

Ելիսեյան պալատը հայտարարություն է տարածել նախօրեին Քիշնևում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հնգակողմ հանդիպման վերաբերյալ:

Դրանում նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հաստատել են 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում իրենց ստանձնած հանձնառությունն Ալմա-Աթայի հռչակագրում սահմանված սահմանների հարգման վերաբերյալ։ Նրանք վերահաստատել են Ադրբեջանի և Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ փոխադարձ հարգանքը։

«Եվրոպացի առաջնորդները կոչ են արել Հայաստանին և Ադրբեջանին հարգել իրենց բոլոր պարտավորությունները, մասնավորապես՝ հնարավորինս շուտ ազատ արձակել ռազմագերիներին: Նրանք նաև հիշեցրել են Եվրամիության դիտորդական առաքելության ներդրման կարևորությունն ի նպաստ Հայաստանի։ Վերջում նրանք ընդգծել են Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և երաշխիքների սահմանման կարևորությունը։

Հանրապետության (Ֆրանսիայի) նախագահը մասնավորապես պնդել է թշնամական հռետորաբանությանը չտրվելու և խաղաղության վերադարձի ուղղությամբ ջանքերը շարունակելու կարևորությունը՝ ի շահ տարածաշրջանի ամբողջ բնակչության»,- ասվում է հայտարարությունում:

Նմանատիպ նյութեր