2861 դիտում
23:50 11-11-2019
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ելիսեյան պալատ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ելիսեյան պալատ, այս մասին վարչապետը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում։
«Ժամանում ենք Ելիսեյան պալատ՝ մասնակցելու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անունից՝ ի պատիվ «Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովի» մասնակից պետությունների և կառավարությունների ղեկավարների տրվող ընդունելությանը»,– գրել է նա։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը Փարիզում է, օդանավակայանում նրանց դիմավորել են ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը և Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը:
Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-12-ը աշխատանքային այցով կգտնվի Ֆրանսիայի Հանրապետությունում, որտեղ մասնակցելու է Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ Գլխավոր կոնֆերանսին։
Այցի առաջին օրը Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Ֆրանսիայի նախագահի անունից ի պատիվ Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովի մասնակից պետությունների և կառավարությունների ղեկավարների տրվող պաշտոնական ընդունելությանը։
Նոյեմբերի 12-ին ՀՀ վարչապետը կմասնակցի Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովի բացմանը և միջոցառման շրջանակում նախատեսվող թեմատիկ քննարկմանը, որի ընթացքում հանդես կգա ելույթով։ Նախատեսվում է վարչապետ Փաշինյանի կողմից Փարիզի խաղաղության համաժողովի գրադարանին խորհրդանշական նվերի հանձնում։
Փարիզ այցի շրջանակում Հայաստանի վարչապետը կայցելի նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գրասենյակ և հանդիպում կունենա ՖՄԿ Գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ։
Նախատեսվում է ՀՀ վարչապետի և նրա տիկնոջ այցը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան, և նրանց մասնակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ Գլխավոր կոնֆերանսի աշխատանքներին։ Կոնֆերանսի թեմատիկ քննարկման շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդես կգա ելույթով։ ՀՀ վարչապետը նաև հանդիպում կունենա ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեի հետ և հարցազրույց կտա ՅՈՒՆԵՍԿՕ-ի մամուլի ծառայությանը։
Այցի շրջանակում ՀՀ վարչապետը և նրա տիկինը հանդիպում կունենան Ֆրանսիայի հայ համայնքի հոգևոր և աշխարհիկ կառույցների ղեկավարների հետ։ Ի պատիվ Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի կտրվի պաշտոնական ընդունելություն, որի շրջանակում նախատեսվում է ՀՀ վարչապետի ելույթը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2286 դիտում
13:29 11-11-2016
Ելիսեյան պալատ է ուղարկվել նախագահ Ֆրանսուա Օլանդի իմփիչմենթի բանաձևը
783 դիտում
12:59 14-11-2022
Նոյեմբերի 19-ին կկայանա Մակրոն-Փաշինյան հանդիպում. Ելիսեյան պալատ
538 դիտում
10:47 02-06-2023
Կարևոր է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և երաշխիքների սահմանումը. Ելիսեյան պալատ
Այս բաժնից
508 դիտում
12:29 06-05-2024
Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է 6-րդ Fastex Meetup-ը
565 դիտում
11:44 06-05-2024
Ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող կա. ՊՆ