1036 դիտում
15:43 30-05-2023
Կարևոր է զերծ մնալ մաքսիմալիստական դիրքորոշումներից ու երկխոսության նպատակ ունենալ․ Միշելը՝ Քիշնևում Փաշինյան-Ալիև հանդիպման մասին
Սպասում եմ նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Հայաստան-Ադրբեջան կարգավորման բանակցությունների շարունակմանը Քիշնևում։ Այս մասին իր Թվիթերի էջում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ, ԵՄ ղեկավարներից Շառլ Միշելը։
«Կարևոր է միմյանց ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը վերահաստատելու և սահմանների դելիմիտացիայի ուղղությամբ առաջընթացի համար, ինչպես նաև սահմանամերձ տարածքներում ռիսկերը նվազեցնելու համար»,- նշել է նա:
Միշելը գրել է, որ «Բաքվի և նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայերի միջև երկխոսությունը նրանց իրավունքների և անվտանգության վերաբերյալ այժմ առանցքային է»:
«Կարևոր է զերծ մնալ մաքսիմալիստական դիրքորոշումներից ու երկխոսության նպատակ ունենալ։ Ավելի քան 30 տարվա հակամարտությունից հետո վերքերի ապաքինումը ժամանակ է պահանջում: Համարձակ որոշումներ են պետք»,- նշել ԵԽ ղեկավարը։
Հիշեցնենք, որ որ վաղը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում տեղի կունենա Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը։
Նախատեսվում է նաև հնգակողմ հանդիպում անցկացնել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում:

Նմանատիպ նյութեր
820 դիտում
09:39 14-05-2023
Փաշինյանն ու Միշելը կարևորել են Քիշնևում պլանավորված հանդիպումը՝ Մակրոնի և Շոլցի մասնակցությամբ
1159 դիտում
20:03 01-06-2023
Քիշնևում ավարտվել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն-Շոլց հնգակողմ հանդիպումը
Այս բաժնից
1033 դիտում
17:09 24-12-2024
Էյֆելյան աշտարակում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 1,000-ից ավելի մարդ
2829 դիտում
14:17 24-12-2024
Ամիօ բանկը բացառիկ հաջողություններ է գրանցել պարտատոմսերի շուկայում
976 դիտում
22:53 23-12-2024
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բողոքի հերթական ցույցն է անցկացվում