Ոչ ԵՄ-ն, ոչ Թուրքիան այլևս չեն ցանկանում, որ երկիրն անդամակցի Եվրամիությանը. ԵԺԿ խմբակցության ղեկավար
Եվրախորհրդարանի առաջատար խմբակցության՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) ղեկավար Մանֆրեդ Վեբերի կարծիքով՝ ոչ Թուրքիան, ոչ ԵՄ-ն այլեւս չեն ցանկանում, որ երկիրն անդամակցի Եվրամիությանը։
«Վերջին տարիները ցույց են տվել, որ սերտ գործընկերությունը (ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ) կարեւոր է, բայց ԵՄ-ին Թուրքիայի լիիրավ անդամակցություն ոչ ոք այլեւս չի ուզում, ոչ Թուրքիան, ոչ ԵՄ-ն»,- ասել է Վեբերը երկուշաբթի Funke մեդիա-խմբի հրապարակած հարցազրույցում՝ մեկնաբանելով Ռեջեփ Թայիփ Էրդողանի հաղթանակը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում։
«Մենք պետք է դադարեցնենք այդ գործընթացը, որովհետեւ այն ավելի շատ արգելակում, քան աջակցում է հարաբերությունների բարելավմանը»,- կարծում է քաղաքական գործիչը։
Բանակցություններն անդամակցության մասին սկսվել են 2005թ., բայց այժմ արդեն մի քանի տարի գրեթե սառեցված են։
Վեբերի խոսքով՝ ԵՄ-ն բաց է հետագա համագործակցության համար իր անմիջական հարեւանների հետ։ Բայց ակնկալիքները պարզ են. Էրդողանը պետք է միավորի եւ արդիականացնի երկիրը։ Մենք փոխգործակցության կարիք ունենք Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ խաղաղության հասնելու հարցում, միգրացիոն քաղաքականությունում, տնտեսական ադրիականացման եւ կիպրոսյան հարցերում»,- ասել է նա։
«Այժմ Էրդողանը պետք է անհապաղ հավանություն տա ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը»,- ավելացրել է Վեբերը։