211652_close_icon
views-count1845 դիտում article-date 23:17 12-06-2022

ՆԱՏՕ-ին Շվեդիայի չանդամակցելու դեպքում Ֆինլանդիան ևս չի անդամակցի. Նիինիստո

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ֆինլանդիայի նախագահ Սաուլ Նիինիստոն հայտնել է, որ, թուրքիայի հետ առկա խնդիրների հետեւանքով, դաշինքին Շվեդիայի անդամակցությունը չհաջողելու դեպքում՝ Ֆինլանդիան նույնպես չի միանա ՆԱՏՕ-ին, հաղորդում է NKR-ը:

«Ես ասում եմ, որ այն ինչ վերաբերում է Շվեդիային մեր գործն է։ Սա նշանակում է, որ մենք ձեռք ձեռքի տված առաջ ենք շարժվում»,- ասել է Նիինիստոն։

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, որը դաշինքին անդամակցության հարցի շուրջ քննարկումների համար այցելել է Ֆինլանդիա, համատեղ մամաուլի ասուլիսի ընթացքում ասել էր, որ  սկանդինավյան երկու պետությունների կողմից դաշինքին միանալու ցանկության հարցում Թուրքիայի մտահոգություններն արդարացի են:

Նմանատիպ նյութեր