Հայաստանի համար կարմիր գիծ է էքստերիտորիալ, իր օրենսդրությունից դուրս որևէ ճանապարհի տրամադրումը․ ՔՊ-ական պատգամավոր
Այո՛, Ադրբեջանի նախագահի կողմից Զանգեզուրի միջանցքի մասին արտահայտություն հնչեց, բայց ՀՀ վարչապետի կողմից էլ հնչեց այդ արտահայտության պատասխանը, որն այն մասին էր, որ առհասարակ մենք առաջին անգամ ենք լսում, որ Ռուսաստանն աջակցում է Ալիևի կողմից հնչեցվող այդ նարատիվներին։ Այս մասին այսօր ԱԺ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։ Գրում է Tert.am-ը։
«Խոսքը, բնականաբար, միջանցքային տրամաբանության, ճանապարհի մասին է, և բանակցային գործընթացի հետագա փուլերում, քանի որ հետո Ալիևն իր խոսքում նշեց, որ նա նկատի չունի էքստերիտորիալ ինչ-որ տարածք, սուվերենության մասին խոսք անգամ չի գնում, մենք այդ տերմինաբանության առումով ևս կմոտարկենք մեր մոտեցումները», - ասաց պատգամավորը։
Հարցին՝ արդյո՞ք կարող է հայկական կողմը որոշակի զիջումների գնալ միջանցքի հարցում, Հովհաննիսյանը պատասխանեց, որ նման հարցը տեղին չի համարում, քանի որ իրենք բազմիցս նշել են, որ դա իրենց համար կարմիր գիծ է, և երեկ Մոսկվայում երկրների ղեկավարների հանդիպման ընթացքում դա վերահաստատվել է ևս մեկ անգամ։
Դիտարկմանը, թե արդյո՞ք հայկական կողմը հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցում որոշակի կետերին չի համաձայնում, ինչն էլ խնդիրներ է առաջացնում, և կարո՞ղ է հայկական կողմի պահանջների մեջ լինել հայելային Լաչինի միջանցքի ապաշրջափակումն այդ հարցի հետ կապելը, իշխանական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց․
«Ճիշտ չի լինի Լաչինի միջանցքի շրջափակման հարցը փոխկապակցել կոմունիկացիոն դեբլոկադայի խնդրի հետ, որովհետև Լաչինի միջանցի կարգավիճակը կարգավորվում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնությամբ, և բոլոր կողմերն, ըստ էության, վերահաստատում են, Միջազգային դատարանը ևս իր համապատասխան իրավական ակտում անդրադարձել է կարգավիճակին ու մոտեցումներին։ Ինչ վերաբերում է կոմունիկացիոն ապաշրջափակմանը, կարծես, այս հարցի վերաբերյալ կողմերը միշտ արտահայտել են դրական դիրքորոշում՝ ասելով, որ կողմ են»։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։