724 դիտում
12:50 26-05-2023
Դուք բարոյական պարտավորություն ունեք ստանալ լավ կրթություն. Գագիկ Ծառուկյանը՝ շրջանավարտներին
Գագիկ Ծառուկյանը շնորհավորական ուղերձ է հղել շրջանավարտներին։
«Հայաստանի և Արցախի սիրելի՛ շրջանավարտներ,
Ջերմորեն շնորհավորում եմ դպրոցն ավարտելու խորհրդանշական այս օրվա առթիվ։ Դպրոցում անցկացված այսօրվա Վերջին դասին, այսուհետ հաջորդելու են ձեր նոր սկսվող հետաքրքիր կյանքի դասերը, որտեղ դուք յուրաքանչյուր օր ինչ որ նոր բան եք սովորելու և սովորեցնելու: Պատանեկությունն ու երիտասարդությունն այն ժամանակահատվածն է, երբ անկարելին դառնում է կարելի, եթե հավատում ես քո ներուժին ու գնում ես երազանքներիդ հետևից:
Սիրելի՛ շրջանավարտներ, խորհրդանշական այս օրը ուզում եմ կոչ անել ձեզ անասելի շատ սիրել մեր Հայրենիքը, ամեն վայրկյան գնահատել պետականություն ունենալու երջանկությունը և ջանք ու եռանդ չխնայել մեր հայրենիքի վաղվա օրն ավելի ապահով ու լուսավոր դարձնելու ուղղությամբ:
Առանձնահատուկ ջերմությամբ ուզում եմ շնորհավորել շրջափակված Արցախի բոլոր շրջանավարտներին, նրանց ծնողներին ու մանկավարժներին: Դուք անտրտունջ հաստատակամությամբ հաղթահարում եք ձեզ բաժին հասած փորձությունը, համայն աշխարհին ցույց տալով, որ Արցախն անկոտրում է, իսկ Արցախի մեր քույրերն ու եղբայրները անում են ամեն բան իրենց պատմական հայրենիքում ապրելու սրբազան իրավունքը պահպանելու համար։
Սիրելի՛ շրջանավարտներ, ձեր սերունդը պարտք ունի Եռաբլրում հանգչած մեր բոլոր հերոսների հիշատակի առաջ։ Դուք բարոյական պարտավորություն ունեք ստանալ լավ կրթություն, դառնալ լավ մասնագետ ու լավ քաղաքացի մեր երկրի համար, անել հնարավոր ամեն բան մեր երկիրը շենացնելու համար, քանզի այս երկրի սահմանները հենց այդ հերոսների արյամբ են գծված։ Իսկ այդ ճանապարհին ես մշտապես պատրաստ եմ լինել ձեր կողքին, օգնել ու աջակցել, որպեսզի իրականություն դառնան ձեր ամենանվիրական երազանքները», - նշված է ուղերձում։

Նմանատիպ նյութեր
996 դիտում
15:00 25-05-2020
«Մեր երկրի ապագան բանիմաց երիտասարդների ձեռքերում է. Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է շրջանավարտներին
Այս բաժնից
886 դիտում
20:58 25-11-2024
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մակա Բոչորիշվիլիին Վրաստանի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ
679 դիտում
20:31 25-11-2024
Այս տարի մեր քաղաքացիները Սևանա լճից կամովին են դուրս բերում իրենց որսագործիքները. նախարար
934 դիտում
20:18 25-11-2024
Սիսիանի տարածաշրջանում խիտ մառախուղ է