835 դիտում
11:27 26-05-2023
Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները շարունակում են առաջնահերթություն մնալ ԱՄՆ-ի համար
Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները շարունակում են առաջնահերթություն մնալ Միացյալ Նահանգների համար: Հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ անդրադառնալով Մոսկվայում երեկ տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը:
«Մենք բանակցությունների սենյակում չենք, սակայն սա շարունակում է մեզ համար առաջնահերթություն մնալ: Ինչպես գիտեք, պետքարտուղարը մի քանի շաբաթ առաջ կողմերին հյուրընկալեց այստեղ՝ Վաշինգտոնում: Ինչպես տեսնում ենք, դրանից հետո բանակցությունները շարունակվել են Բրյուսելում, և մենք աջակցում ենք բանակցությունների շարունակությանը», - ասել է Միլլերը:
Պետքարտուղարության խոսնակը դարձյալ վստահություն է հայտնել, որ կողմերի միջև շուտով համաձայնություն ձեռք կբերվի:
«Ինչպես նշել ենք, մենք հավատում ենք, որ համաձայնությունը մոտ է, և մենք շարունակում ենք ճնշում գործադրել երկու կողմերի վրա, որպեսզի նրանք աշխատեն այն հարցերի շուրջ, որոնք մնում են չլուծված», - նշել է դիվանագետը:
Մեթյու Միլլերը հավելել է, որ առայժմ տեղեկություններ չունի այն մասին՝ արդյոք ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նախատեսում է նոր հանդիպումներ անցկացնել կողմերի հետ, սակայն վստահեցրել է, որ ԱՄՆ-ն կշարունակի ներգրավված մնալ այդ հարցում:

Նմանատիպ նյութեր
1855 դիտում
23:39 17-03-2016
Կոռուպցիայի դեմ պայքարը շարունակում է մնալ առաջնահերթություն
4096 դիտում
09:55 30-03-2022
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային անվտանգության հարցը շարունակում է մնալ անկայուն. Amnesty International
6876 դիտում
10:16 26-03-2022
Ադրբեջանական կողմը շարունակում է մնալ մարտի 24-ին զբաղեցրած դիրքերում, բանակցությունները շարունակվում են.ԱՀ ՊՆ
Այս բաժնից
1003 դիտում
20:15 01-02-2025
Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել
943 դիտում
19:02 01-02-2025
ԱՄՆ-ն բարձրացնում է մաքսատուրքերը Մեքսիկայի, Կանադայի և Չինաստանի համար. Սպիտակ տուն
1015 դիտում
18:15 01-02-2025
Լիբանանում հայ հոգևորական է զոհվել